|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Զինված ուժերի երկրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Գարեգին Պողոսյանը: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Ավելի վաղ նախագահի հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել էր Վահրամ Գրիգորյանը: Վահրամ Գրիգորյանի պաշտոնանկությունը հաջորդել էր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական հրդեհին, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ 15 զինծառայող:
Գարեգին Պողոսյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին պարգևատրվել է «Հայրենիքի» շքանշանով: Նա կոչումով գնդապետ է: