Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի ավագ դստեր համար նոր ամենագնաց գնելու լուրը։
Ավելի վաղ լրատվամիջոցների մեկը նշել էր, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, և այն գնվել է պետական պահպանության ծառայության միջոցներով։ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»,–ասել է Կարապետյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հիշեցնենք՝ նախօրեին ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր համար պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնաց։