|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Մահակով ու հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող անձին, որի հանդեպ բռնություն է գործադրվում և նրան ճանաչողներին ՀՔԾ-ն հայտարարությամբ խնդրել է դիմել իրենց` Yerkir.am-ին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
ՙՙ2019թ. նոյեմբերի 21-ին «NewsMedia.am» լրատվական գործակալության կողմից հրապարակված` «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող` բռնության ենթարկված քաղաքացու ինքնությունը պարզելու և դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը` դեպքի և տեսանյութում երևացող քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա) կամ զանգահարել (+374)11 900 019 հեռախոսահամարով:
Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարող է ապահովել քրեական գործով կարևոր տեղեկություններ հայտնած անձի գաղտնիությունը:
Նախաքննությունը շարունակվում է՚՚,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ այս տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են: