|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ղազախստանի մի քանի քաղաքներում չարտոնված բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց ժամանակ պահանջներից մեկն եղել է երկրի առաջին նախագահ, այս պահին ավելի լայն իրավասություններով օժտված ԱԱԽ ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հեռանալը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters-ը:
Նշվում է՝ բողոքի ակցիաները նվիրված են եղել երկու հիշարժան իրադարձությունների՝ 1986 թվականին Ղազախստանում Կրեմլի դրածոյի դեմ բռնությամբ ճնշված ցույցերին և 2011 թվականին նավթագործների գործադուլի բռնաճնշման գործողություններին, որոնց ժամանակ սպանվել են տասնյակ մարդիկ:
Հավելվում է՝ այս անգամվա բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները վերաբերում են օրվա իրավիճակի հետ, երբ հրաժարականից հետո դարձյալ երկիրը ղեկավարում է Նազարբաևը։
Բողոքի ակցիայի մասնակիցները անընդմեջ վանկարկումներ են հնչեցնում, այդ թվում՝ «Ղազախստանն առանց Նազարբաևի», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Դատել Նազաբաևին» և «Ծերո՛ւկ, հեռացի՜ր»։