Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իսրայելում տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական ցույցեր: Երուսաղեմում, Թել Ավիվում, Կեսարիայում և այլ քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա կաբինետի հրաժարականը:
Ամենամեծ հանրահավաքը տեղի է ունեցել Երուսաղեմում. մի քանի հազար ցուցարարներ հավաքվել էին շաբաթ օրը երեկոյան վարչապետի նստավայրի դիմաց՝ նրան մեղադրելով կոռուպցիայի և կորոնավիրուսի տարածման դեմ ոչ արդյունավետ պայքարի մեջ:
Հանրահավաքի համար համաձայնեցված ժամանակի վերջում դրա մասնակիցներից շատերը հրաժարվեցին ցրվել, և ոստիկանությունը ուժ կիրառեց ցուցարարներին ցրելու համար: Ձերբակալվել է 16 մարդ:
Ցուցարարները կարծում են, որ Նեթանյահուն չպետք է մնա կառավարության ղեկավարի պաշտոնում՝ գտնվելով հետաքննության փուլում:
70-ամյա Նեթանյահուն Իսրայելում իշխող առաջին ղեկավարն է, որի նկատմամբ տեղի է ունեցել դատավարության: Վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի, կեղծիքի և վստահության չարաշահման մեջ: