Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ավատկովը ռուս-սիրիացի լրագրող Աբաս Ջումային տված հարցազրույցում անդրադարձել է Ղազախստանում Թուրքիայի շահերին և ներկայումս այնտեղ տեղի ունեցող «հեղափոխության» մեջ Անկարայի հնարավոր դերին:
«Թուրքիան Ղազախստանում է երկար ժամանակ և ամուր է: Նրա ազդեցությունը շատ առումներով կապված է Նազարբաևների կլանի հետ, որն իր ղեկավարման վերջում որոշեց հեռանալ եվրասիական գաղափարից և դառնալ թյուրքական աշխարհի, այսպես կոչված, աքսակալը: Ղազախստանում մզկիթների, տարբեր քաղաքական, կրթական հաստատությունների կառուցումը, գիտական նախագծերը վերջին տարիներին կենտրոնացած են Թուրքիայի Հանրապետության վրա։ Այս առումով՝ Թուրքիան ելել և ելնում է նրանից, որ Ղազախստանը միջազգային հարաբերությունների թուրքակենտրոն ենթահամակարգի մաս է և պետք է հեռանա իր ավանդույթներից ու ընդունի թուրքերենը՝ որպես թյուրքական ավանդույթներ և սովորույթներ։ Դրա համար արվել է ամեն ինչ, առաջին հերթին՝ կրթական և տնտեսական ոլորտներում։
Թուրքիան այնքան էլ գոհ չէր Տոկաևի՝ իշխանության գալուց, որն ավելի շատ ասոցացվում էր Մոսկվայի հետ։ Այս առումով՝ Անկարայի համար հետաքրքիր կլիներ Ղազախստանում իրավիճակը փոխել իր օգտին, և հնարավոր է, որ, արևմտյան, լեհական և ուկրաինական ականջներից բացի, տեղի ունեցողում ակտիվորեն ներգրավված լինեն նաև թուրք գործընկերները։ Դրանով է բացատրվում այս պահին պաշտոնական մակարդակով նրանց ամենազուսպ և զգույշ արձագանքը»,- ասել է նա։