Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո կատարել է իր կառավարության կազմում առաջին նոր նշանակումները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Sky News-ը:
Նշվում է, որ նորընտիր վարչապետի հրամանով Ուելսի գործերով նախարարի պաշտոնը ստացել է պահպանողական Սթիվեն Հարթը, իսկ թվային տեխնոլոգիաների, մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարար է վերանշանակվել Նիկի Մորգանը:
Ուելսի գործերով նախկին նախարար Ալան Քեռնսը նոյեմբերի սկզբին հարկադրված էր հրաժարական ներկայացնել իր ներգրավվածությամբ դատական սկանդալի պատճառով: Ինչ վերաբերում Մորգանին, ապա նա իր պաշտոնից պետք է հեռանար, քանի որ չէր մասնակցել Համայնքների պալատի ընտրություններին, հետևաբար կորցրել էր պատգամավորական մանդատը:
Չնայած այս ամենին՝ դեկտեմբերի 16-ին հայտարարվել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նրան շնորհել է պերություն ու բարոնուհու տիտղոս: Շուտով նա կդառնա բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ ու դրա շնորհիվ կկարողանա կատարել նախարարական պարտականությունները:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբրի 12-ին, Մեծ Բրիտանիայում մեկնարկել էին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները. հաղթել էր Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը: