կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 15:00
Քաղաքական

ԱԱԾ-ն այն տեղը չէ, որտեղ ես քննարկելու եմ Արցախի առջև ծառացած վտանգները. Դավիթ Շահնազարյան

ԱԱԾ-ն այն տեղը չէ, որտեղ ես քննարկելու եմ Արցախի առջև ծառացած վտանգները. Դավիթ Շահնազարյան

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դեռ ներկայացված չեն բոլոր փաստերը, ես դեռ ունեմ փաստեր, որոնք ներկայացնելու եմ հանրությանը, և ԱԱԾ-ն այն տեղը չէ, որտեղ ես քննարկելու եմ Արցախի առջև ծառացած վտանգները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով` Արցախի վերաբերյալ իր ունեցած փաստերը ներկայացնելու է հրապարակայնորեն: «Բազմաթիվ փաստեր ես երեկ արդեն իսկ նշել եմ: Այդ փաստերը շատ հիմնավոր են»,- ասաց Շահնազարյանը:

Ըստ նրա` շատերը կան, որ պաշտպանել են հեղափոխությունը, և հիմա հասկանում են, թե ինչ սխալ են գործել: «Ինքներդ ձեր առաջ սրբագրեք դա: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ Փաշինյանին տված իր ձայնը հարված է Արցախի ու Հայաստանի պետականությանը, և այն քաղաքացին, որը չի գիտակցում դա, մոտ ապագայում զղջալու է»,- նշեց Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ Շահնազարյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ: