|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան ձգտում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) և վերադարձնել Ղրիմը Ուկրաինային, սակայն բավարար աջակցություն չունի։ Այս մասին հայտնում է UNIAN-ը։
«Մենք ռեալիստներ ենք։ Մենք իսկապես ուզում ենք միանալ ՆԱՏՕ-ին։ Իմ կարծիքով՝ դա արդարացի է։ Բայց մենք հաստատ գիտենք, որ ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ո՛չ էլ մի քանի այլ երկրներ, անկեղծ ասած, դեռևս չեն տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում։ Եվ Ռուսաստանը, անշուշտ, երբեք մեզ այնտեղ չի տեսնի», - ընդգծել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ Զելենսկին խոստովանել է, որ իրենք չունեն Ղրիմը վերադարձնելու ուժ։
«Ես անկեղծ կլինեմ. այո, մենք այսօր ուժ չունենք այս ամենի համար։ Մենք բավարար աջակցություն չունենք այս ամենի համար»,- ասել է նա։