|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը չի կարող ինքնուրույն վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։
Այդ մասին նա ասել է ֆրանսիական Le Parisien թերթի հետ հարցազրույցում:
Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի հարցին, ասել է . «Մենք չենք կարող զիջել մեր տարածքները: Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է մեզ դա անել: Դե ֆակտո այդ տարածքները այժմ վերահսկում են ռուսները: Մենք ուժ չունենք դրանք վերադարձնելու: Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային դիվանագիտական ճնշման վրա՝ ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
Իսկ հարցին, թե պատրա՞ստ է արդյոք նույն բանակցությունների սեղանի շուրջ նստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Զելենսկին պատասխանել է. «Կարևորն այն չէ, թե ով է նստած ձեր դիմաց, կարևոր է, թե ինչ վիճակում եք դո՛ւք, երբ բանակցում եք։ Ես չեմ կարծում, որ մենք թույլ դիրքում ենք, բայց ուժեղ դիրքում էլ չենք»։