Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ճիշտ է՝ Դաշնակցությանը քննադատել են: Դաշնակցության վրա հարձակվել են: Դաշնակցությունն արգելել են: Դաշնակցությանը հայհոյել ու մրոտել են:
Այսօր քարկոծումը կատարվում է միահամուռ:
Ես քննադատներից եմ, հնամյա կուսակցությանը մեղադրում եմ նախորդ դարասկզբին թուրքերին հավատալու համար, ինչպես նաև 2018-ի մայիսին անազգիներին իշխանության բերելուն նպաստելու համար: Վերջին դեպքում նույնիսկ շարքերից վտարեցին միասնական որոշմանը դեմ արտահայտված Աղվան Վարդանյանի նման լրջմիտ գործչին:
Մնացած հարցերում նրա համակիրն եմ: Այս կուսակցության մեջ ազգային ուժի խտացում եմ զգում: Նաև չեմ կասկածում նրանց ազնվությանն ու հայրենիքին նվիրվածությանը:
Մի քանի ամիս աշխատելով փակվելուց հետո վերաբացված «Երկիր» պաշտոնաթերթի խմբագրությունում և շուրջս դիտելով՝ հասկացա, թե ինչ է նշանակում այդ կառույցին անդամակցելը. դաշնակցականը պարտավոր է լինել կարգապահ բոլոր հարցերում և ունենալ անբասիր վարք: Ցանկացած զանցանք արժանանում է խստագույն պատժի:
Հիմա մի անգետ նախարար կուսակցությանն սպառնում է արկղերը նրանց հանդեպ քրեական գործերով լցնել: Սա զավեշտներից ամենածիծաղելին է, նշանակում է պատկերացում չունենալ անկաշառության մասին:
Անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական ինչ հանգամանքներում է ՀՅԴ-ն ստեղծվել և ուրիշ ինչ սխալներ գործել՝ այսօր նրա շարքերում մարդիկ են, որոնց առանց վարանելու կարելի է կոչել հայանվեր, խելացի և աննահանջ գործիչներ:
Կա կուռ գաղափար՝ հայ և Հայաստան, կա պայքարի եղանակ՝ աձնազոհություն և կա քաղաքական կեցվածք՝ հավասարակշիռ ընդդիմացում:
Իհարկե, հին ու նոր հակառակորդները, մշտական թշնամիները կաշխուժանան, կվախենան, կզգուշանան: Մանավանդ գոյություն ունի հերքման չենթարկվող մի իրողություն՝ ով ով, բայց Դաշնակցությունն Արցախի և ազգայինի կորուստ թույլ չի տա ոչ մի գնով:
Գլոբալիզացիա կոչվածը, հակառուսական ու հակաիրանյան քանդարարները որքան էլ բարձր ճչան ու պատժամիջոցները թեժացնեն՝ մենք ունենք ուժերը համատեղելու բացառիկ ունակություն, և ակնհայտ է, որ այս գործում ՀՅԴ դերը որոշիչ է՝ կուսակցությունն ունի հայրենիքում և արտերկրում աշխատող ամուր կառույցներ և մարդկային զգալի հնարավորություններ: Մարդիկ, ովքեր Հայոց բնօրրանը պաշտպանելու համար չեն հապաղի զենք վերցնել և մտնել խրամատ:
Կարծիքս թող տպավորություն չստեղծի, թե ՀՅԴ-ն այնքան հզոր է՝ քաղաքական այլ ուժերի սատարման կարիք չունի: Անգամ խնդիրը սատարը չէ, այլ համախմբվելը և ձայն ձայնի տալը: Բոլորս պետք է խոսենք մեկ լեզվով, և այդ լեզուն հայերերնն է:
Խանդ ու նախանձ, կասկած ու անվստահություն հարկավոր է մո-ռա-նալ: Ես գիտեմ, որ իրենք դա կարողանում են, ինչպես ասում են՝ հիմա գնդակը մյուս կիսադաշտում է:
Հրաչուհի Փալանդուզյան