|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ եթե այսօր ազատամարտիկներն են ենթարկվում հարձակման, ապա դա հստակ մեսիջ է, որ հասարակ քաղաքացին չի կարող երկրում պաշտպանված լինել: Այս մասին նա ասաց եռյակի երթի ժամանակ եւ նշեց, որ իշխանություններն անհանգստացած են ազատամարտիկների միավորումից:
«Ուզում են հասկացնել, որ եթե ազատամարտիկը, նախկին հրամանատարը պաշտպանված չէ, չի կարող պաշտպանել հասարակ քաղաքացուն»,- ասաց Ջհանգիրյանը եւ «անբարո ու ստոր արարք» որակեց ազատամարտիկներին ծեծելը: