|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսրայելի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին իրականացրել է նոր հրթիռաշարժիչային համակարգի հաջող փորձնական արձակում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Իսրայելի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը հղումով:
«Իսրայելի պաշտպանության նախարարությունն իրականացրել է հրթիռաշարժիչային համակարգի փորձնական արձակում երկրի կենտրոնի հենակետից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այնուամենայինվ, մամուլի ծառայությունում մանրամասնություններ չեն հայտնել փորձարկումների ժամանակ օգտագործված համակարգի վերաբերյալ:
The Times of Israel-ի պնդմամբ՝ նոր շարժիչային կայանքի փորձնական արձակումներն իրականացվում են մի քանի նոր տիպի հրթիռների, այս թվում՝ հարձակողական բալիստիկ հրթիռների, կալանիչ հրթիռների, ինչպես նաև արբանյակների արձակման համար հրթիռների մշակման շրջանակում: