|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը համոզված է, որ Եվրոպան կկարողանա պատասխանել նոր մարտահրավերներին եւ դուրս կգա փորձություններից ավելի միավորված, քան առաջ էր: Սակայն, ըստ նրա, համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը 2013-ին կդառնա Չինաստանը. տեղեկացնում է Голос России-ն` մեջբերելով Euronews-ին Լագարդի տված հարցազրույցը:
ԱՄՀ նախագահը հայտարարել է, որ Չինաստանն այս տարի կապահովի ՀՆԱ-ի 7-8 տոկոս աճ: Իշխանության եկած առաջնորդների նոր թիմը գիտակցում է երկրի առջեւ ծառացած խնդիրները, մասնավորապես` ծանրության կենտրոնի տեղափոխումը արտահանումից տեղական սպառում, նաեւ տնտեսության «գերթեժացումից» խուսափելու անհրաժեշտությունը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Լագարդը նշել է, որ աշխատանքի շուկայում բարելավումներ կան, եւ երկրի տնտեսության վերականգնումը կապում է հենց զբաղվածության մակարդակի հետ: