կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 17:04
Տարածաշրջան

Իրանը փորձարկել է հայրենական «Մերսադ 16» հրթիռային համակարգը

Իրանը փորձարկել է հայրենական «Մերսադ 16» հրթիռային համակարգը

Օգոստոսի 31-ին Իրանի բանակը հաջողությամբ իրականացրել է հայրենական Mersad 16 հրթիռային համակարգի փորձարկումները: Այս մասին հայտնել Է իրանական IRNA գործակալությունը։

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ամիր Մոհամմադ Խոշհալբը հայտարարել է, որ հրթիռային համակարգն ամբողջությամբ մշակել են իրանցի մասնագետները՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ ռադիոէլեկտրոնային պատերազմի դեմ պայքարելու և մի շարք թիրախներ միաժամանակյա խոցելու համար:

Նա բարձր շարժունակությունը և մանևրայնությունը համարել է ՀՕՊ նոր համակարգի հիմնական հատկանիշները՝ նշելով, որ այն կարող է դիմակայել ցածր բարձրության վրա թռչող գերարագ թիրախներին, ինչպիսիք են թևավոր հրթիռները:

Գեներալի խոսքով՝ համակարգը կարող է թիրախը նույնականացնել ցանկացած բարձրության վրա իրական ժամանակում և համապատասխան տվյալները փոխանցել հրամանատարական կենտրոն: