Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին`Yerkir.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետը նշել է, որ այցը նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Հորդանանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամաբ: Վարչապետն առանձնակի կարևորել է տնտեսական կապերի խորացումն ու առանձին ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:
Այման Ալ Սաֆադին ասել է, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը:
Նիկոլ Փաշինյանը և Այման Ալ Սաֆադին կարևորել են տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովումը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հորդանանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը և տարբեր միջազգային հարթակներում այն այդ համատեքստում ներկայացնելը:
Համաձայնելով վարչապետի դիտարկման հետ՝ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կարևորել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով: