|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում խոշորագույնններից մեկը համարվող՝ իսպանական Telefonica ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անխել Վիլա Բոյի հետ. Yerkir.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Telefonica-ն ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետի և տվյալների փոխանցման, պահպանության ծառայություններ է մատուցում 24 երկրում և ունի ավելի քան 350 միլիոն հաճախորդ։
Զրուցակիցները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները և հնարավորությունները՝ նշելով, որ մեր երկիրը նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջ է ընթանում հաստատուն քայլերով։
Telefonica ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ կուսումնասիրեն Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները մասնավորապես ամպային (cloud) տեխնոլոգիաների ոլորտում և առաջիկայում կներկայացնեն իրենց առաջարկությունները։