|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ղազախստանի «Ղազգեոլոգիա» ազգային երկրաբանական հետազոտական ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Ելդար Տագաշին։ Քննարկվել են ընդերքի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալը նախարարին ներկայացրել է «Ղազգեոլոգիա» ընկերության գործունեության ոլորտները, անդրադարձել արտասահմանյան տարբեր ընկերությունների հետ համագործակցությանն ու ներումային ծրագրերի իրականացմանը։ Ելդար Տագաշը Աշոտ Մանուկյանին տեղեկացրել է նաև ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ծավալելու իրենց հետաքրքրությունների մասին։
Ողջունելով Ղազախստանի ազգային երկրաբանական հետազոտական ընկերության մտադրությունները՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել փոխգործակցության հաստատմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն