|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանում խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացվել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ մանրամասնելով, որ Բաքվում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում էլ ընդունվել է խորհրդարանը ցրելու որոշումը:
Որոշումը խորհրդարանի օրակարգ կբերվի նոյեմբերի 29-ին: Իշխող կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի:
Խորհրդարանը ցրելու հիմնավորման մեջ նշվում է, որ գործող խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը համահունչ չի գործում և հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից:
ԶԼՄ-ներն առավել հատականշական են համարում փաստը, որ իշխող կուսակցության նիստի մասին նախօրոք հայտարարված չի եղել, այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:
Ըստ Ադրբեջանի օրենսդրության՝ խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ. նոյեմբերի 1-ին, իսկ հաջորդ ընտրությունը նախատեսված էր 2020թ. նոյեմբերին: