|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հայտարարությունը, թե Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կստորագրվի 2019-ի մայիսի 13-ին: Այդ մասին հայտնում է oxu.az-ը:
Ըստ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևայի` համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են:
Հիշեցնենք, որ Ասադովը նաև հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթը հաջողվել է ներառել փաստաթղթում, ապա հավելել, որ հայկական լոբբին ցանկանում է խանգարել այդ համաձայնագրի ստորագրմանը: