կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 23:00
Հասարակություն

Մահացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը

Մահացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը

93 տարեկանում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը`ըստ  Yerkir.am-ի այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 25–ին մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») ծնվել է 1926 թվականի հունվարի 25 Լենինականում (այժմ` Գյումրի)։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։

1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Իրան:

16 տարեկանում նա անդամագրվել է իր ապագա ամուսնու՝ Գեւորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբին, որի հետ Իրանում ակտիվ հետախուզական աշխատանք է կատարել բարդ պայմաններում: 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի կոնֆերանսի անվտանգության ապահովման օպերացիայի անցկացմանը:

1951 թվականին Վարդանյան ամուսինները վերադարձել են ԽՍՀՄ, 1956 թվականին հաջողությամբ ավարտել են Երեւանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո Գոհար եւ Գեւորգ Վարդանյանները սկսել աշխարհի տարբեր երկրներում էքստերմալ պայմաններում հետախուզական աշխատանքը:

1986 թվականին 30 տարվա բեղմնավոր աշխատանքից հետո Գոհար եւ Գեւորգ Վարդանյանները վերադարձել են հայրենիք:

Գոհար Վարդանյանը պարգեւատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով եւ այլ մեդալներով: 1986 թվականի դեկտեմբերին նա թոշակի է անցել՝ ունենալով ավելի քան 30 տարվա օպերատիվ աշխատանքի եւ ընդհանուր առմամբ ավելի քան 47 տարվա աշխատանքային ստաժ: 

1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։