Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը մտահոգ է երեխաների որդեգրման հետ կապված խարդախություններից։
«Տվյալները շատ մտահոգիչ են։ Հետեւողական կլինենք գործընկերների հետ աշխատանքում, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»,- Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի 15-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ Համաձայն քննության ընթացքում ստացված տվյալների՝ Հայաստանի երկու քաղաքացի, օգտագործելով իրենց կապերը մանկաբարձական հաստատություններից մեկի հետ եւ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաեւ մանկատներում, ՀՀ օրենսդրության բազմաթիվ կոպիտ խախտումներով կազմակերպել է ավելի քան երեք տասնյակ երեխաների՝ ՀՀ քաղաքացիների որդեգրումը Իտալիայի քաղաքացիների կողմից։ Խոսքը վերաբերում է 2016-2018 թվականներին։
Բուժհաստատություններ հղիությունն ընդհատելու համար դիմած կանանց համոզել են, վախեցրել, շանտաժի ենթարկել, թե կհրապարակեն պատահական հղիության մասին տեղեկությունները, չափազանցել են նորածնի հիվանդությունները, որպեսզի մայրը հրաժարվի նրանից, ընդ որում՝ չեն զլացել փող ստանալ ծննդկաններից մանկաբարձական ծառայությունների դիմաց։ Գրավոր համաձայնություն ստանալով մայրերից՝ հանցագործները երեխաներին տեղափոխել են մանկատներ՝ գործողություններն ապահովելով փաստաթղթերով, ինչից հետո, օգտագործելով ավելի վաղ տրված «ախտորոշումը», անուղղակիորեն խախտել են հայրենիքում որդեգրման առաջնահերթության սկզբունքը։
Քրեական գործ է հարուցվել, քննություն է տարվում: