Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մարտի 26-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Ն.Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կռիվ է, իսկ ժամը 23.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1960 թ. ծնված Վահան Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, շենքի մուտքում, վիճաբանության ժամանակ, 1960 թ. ծնված Համլետ Խ.-ն փայտյա մահակով հարվածել է Վահան Ս.-ի գլխին և պատճառել նշված վնասվածքները: Ոստիկանության ծառայողները ժամը 22.40-ին Համլետ Խ.-ին իր բնակարանից բերման են ենթարկել բաժին: Կատարվում է հետաքննություն: