կարևոր
4093 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-07 23:07
Հասարակություն

ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել հիվանդ անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան․ Shamshyan.com

ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել հիվանդ անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան․ Shamshyan.com

Արդեն 2 ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Արագածավան գյուղի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արգելում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում  գյուղացիներն ասում էին. «Այս ծայրահեղ քայլին ենք դիմում, քանի որ ողջ գյուղի համբերության բաժակն արդեն լցվել է: Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, որ քեն պահի առողջական խնդիրներ ունեցող անչափահասի նկատմամբ, իսկ այսօր էլ նրա աչքերին գազ փչի ու մահակով մի քանի անգամ գլխին հարվածի ու կատարողը ոչ ավել, ոչ պակաս գյուղի ժողովրդի համար «կույր աղիք» համարվող պաշտոնյան: Չենք բացելու ճանապարհը այնքան ժամանակ, մինչև ո՛չ միայն իրավական գնահատական չտրվի, այլ նաև այդ պաշտոնյա կոչեցյալը, ով Արագածավանի կոմունալի պետն է, քրեական պատասխանատվության ենթարկվի: Հենց դրա նմաններն են, որ վարկաբեկում են պետական ապարատը:

Հիմա ինչ-որ ոստիկաններ եկել են գյուղ, փոխանակ այդ ճիվաղին գտնեն, եկել մեզ համոզում են թե ճանապարհը բացեք: Ճանապարհը չէինք փակի, եթե ժամանակին իրավական գնահատական տրվեր այդ պաշտոնյայի արված քայլերին: Այնքան չտվեցին, որ արդեն իր համար ասես «ծովը դարձել է ծնկներից: Ողջ գյուղը շոկի մեջ է, թե ինչպես կարելի է երեխային, ով նաև առողջական լուրջ խնդիրներ ունի և այդ պայմաններում իրեն ՔՊ-ական համարող կումունալի ինչ-որ պետ Սուրեն Թորոսյան կոչեցյալը բռնություն կիրառի նրա նկատմամբ: Հետաքրքիր է, որ էդպես «պլոճիկով» տղա է, գնա առաջնագիծ, ոչ թե մի ամբողջ խաղաղ գյուղի բնակչության դիվադադար արա: Ուզում ենք հավատանք, որ ոստիկանությունն ու մյուս պատասխանատու կառույցները հետևողական կլինեն և նրան իր կատարած անմարդկային արարքի համար պատասխանատվության կենթարկեն: Հակառակ դեպքում մեր ակցիաները շարունակելու ենք Հանրապետության հրապարակում՝ Կառավարության դիմաց»:

Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, որպեսզի ճանապարհը գյուղացիները բացեն, սակայն դեռևս այն արդյունք չի տալիս, քանի որ ինչպես նշեցինք սկզբում՝ գյուղացիներն ասում են՝ «մեր համբերությոն բաժակը լցվել է»: