|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ գտնվում է քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչը առգրավելու նպատակով։ Այս մասին Yerkir.am-ի հաղորդմամբ՝ հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանն այս պահին ցանկանում է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները: Փաստաբանը հայտնել էր, որ օրենքով արգելվում է առգրավվել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում: Փաստաբան Չամսարյանի գրասենյակում է գտնվում նաև նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, և փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: