|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ներքին Հանդի հետ կապված հրապարակումներին ծանոթ եմ, այս պահին էլ մեր արագ արձագանքման խումբը ճանապարհին է տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար. Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:
«Մեր հիմնական արագ արձագանքման խմբի առջև դրված է նպատակ՝ տեղում հասկանալու համայնքի բնակիչների կյանքի պայմանների անվտանգության հետ կապված, նրանց բնականոն կյանքի հետ կապված ինչպիսի խնդիրներ են, դրանք կարձանագրենք: Այս ընթացքում նաև կապի մեջ ենք եղել պաշտպանության գերատեսչության կոլեգաների հետ, նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ»,- ասաց նա:
Ավելին՝ տեսանյութով: