|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Ոստիկանության բաժիններում է: «Այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկված անձանց հետ»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանները Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմացից բերման են ենթարկվել շուրջ 20 դաշնակցական երիտասարդներ, ովքեր փորձել են մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանցիների:
Երիտասարդներին բիրտ ուժի կիրառմամբ տարել են ոստիկանության տարբեր բաժիններ:
«Կենտրոնի ոստիկանությունում եմ, տասնյակ երիտասարդներ են բերման ենթարկել, դռները փակ են, ինձ որպես պաշտպան ներս չեն թողնում», այս մասին գրել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Երիտասարդների հետ բերման են ենթարկել նաև Երկիր մեդիա հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։