Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կերչի նեղուցում Ռուսաստանի կալանած նավերի և նավաստիների վերադարձի դիմաց ոչինչ չի խոստացել Ռուսաստանին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է korrespondent.net-ը:
«Ես մեր նավաստիների ու նավերի վերադարձի մասին պայմանավորվել եմ առանց որևէ նախապայմանի՝ հեռախոսով: Ես ոչ մի տեղ ոչինչ չեմ ստորագրել ու ոչինչ չեմ խոստացել: Մենք վստահ ենք, որ այս իրավիճակում ճիշտ ենք, այդ իսկ պատճառով մեր նավաստիները պետք է վերադառնային: Ես երախտապարտ եմ բոլորին, որոնք արեցին սա: Ոչ մի նախապայման չկա»,- պարզաբանել է Զելենսկին լրագրողների հետ զրույցում:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2018-ի նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացրել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Երեք ուկրաինական նավ ուղղություն էր վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Գործողությունների հետևանքով ռուսական կողմը բեռնանավերով փակել էր նեղուցը: Միևնույն ժամանակ, ռուսական սահմանապահ նավը վնասել էր ուկրաինական քարշակը, որը հետևում էր նավերի խմբին: Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության էր ուղարկել Կերչի նեղուցի շրջան:
Պաշտոնական Կիևը Մոսկվային մեղադրել էր բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու ու հրահրելու մեջ: Կիևը նաև հաղորդել էր Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել էին զենքի կիրառմամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր 3 ուկրաինացի զինծառայող:
Նշենք, որ Ռուսաստանը նոյեմբերի 18-ին Ուկրաինային է վերադարձրել կալանած նավերը: