կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-20 09:43
Առանց Կատեգորիա

Դիվանագիտական նոնսենս. հայ-բրիտանական բարդ հարաբերություններ․ «Հրապարակ»

Դիվանագիտական նոնսենս. հայ-բրիտանական բարդ հարաբերություններ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` հայ-բրիտանական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ.  նախորդ օրը ԱԳ նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։ Սա նշանակում է, որ Միացյալ Թագավորությունն իր ներկայացվածության մակարդակը Հայաստանում դեսպանից իջեցնում է հավատարմատարի մակարդակի։ «Դիվանագիտության մեջ սա անչափ լուրջ ժեստ է»,- ասաց ԱԳՆ աղբյուրը:

Հիշեցնենք, որ դրանից առաջ ՀՀ-ում ՄԹ դեսպան էր նշանակվել հայազգի Ալեն Գոգբաշյանը, ապա ՄԹ-ն չեղարկեց հաստատված թեկնածությունը: Փորձագետները պնդում են, որ Բրիտանիայի հետ ստեղծված վիճակը մի քանի շերտ ունի` սկսած Ամուլսարից մինչեւ Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների «սիրախաղ» ու նախագահ Արմեն Սարգսյան, ով ՄԹ-ում, կարելի է ասել, Հայաստանի վերջին դեսպանն էր․ երջանկահիշատակ Արման Կիրակոսյանը հազիվ մի 4-5 ամիս մնաց այդ պաշտոնում եւ չհասցրեց հավատարմագրերը հանձնել թագուհուն։

«Իմանալով հանդերձ, որ մարդը լուրջ հիվանդ է, ուղարկեցին ՄԹ, արդեն մեկուկես տարի է, փաստացի, մենք այնտեղ դեսպան չունենք։ Իսկ Ադրբեջանի հետ փայլուն հարաբերություններ ունեցող կարեւորագույն երկրի հետ այս վիճակն անլուրջ է, եթե չասենք՝ դիվանագիտական նոնսենս»:

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեցինք ճշտել` Մեծ Բրիտանիան դեսպան կունենա՞ Հայաստանում։ Նա ասաց, որ այդ հարցերը բրիտանական կողմի տիրույթում են, իսկ ինչ վերաբերում է ՄԹ-ում ՀՀ դեսպանին, ապա մեզ 2 օր չհաջողվեց պատասխան ստանալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։