|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բուզանդի փողոցի խաբված բնակիչներն այսօր հավաքվել էին ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի առջեւ եւ մինչ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը խոսեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Վարչապետը նրանց հանդիպում խոստացավ, նույնիսկ նշեց բջջային հեռախոսում:
Բնակիչների հետ կարճ զրույցից հետո Yerkir.am-ի թղթակիցը Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց` արդյո՞ք փոխվել է նրա դիրքորոշումը Մաքսային միության վերաբերյալ: Ի պատասխան, Տիգրան Սարգսյանն առավել քան հստակ հայտարարեց` ոչ: Այս պատասխանը հատկապես ուշագրավ է նրանով, որ Տիգրան Սարգսյանը մեկ անգամ չէ, որ խոսել է Մաքսային միության դեմ եւ առավել հայտնի է իր եվրոպական տրամադրություններով:
Ի դեպ, վարչապետը նաեւ հայտարարեց, որ իր համար անակնկալ չի եղել Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը:
Տեսանյութը` Yerkir.am-ի