|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գերմանիայում դեսպան և Եվրամիության ու Եվրոպայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին Հայաստանում հատուկ բանագնաց է նշանակվել։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Կանադայի գրասենյակը։
Հայտարարության մեջ ասում է՝ նշանակման նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում ամրապնդվի Կանադայի հասարակության աջակցությունն ի շահ Հայաստանի ժողովրդավարության: Հատուկ բանագնացը կուսումնասիրի այն տարբերակները, որոնց միջոցով Կանադան կխթանի Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերը, կամրապնդի ժողովրդավարական կառույցները, կընդլայնի բազմակողմ կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, ինչպես նաև կնպաստի տնտեսական աճին:
Ստեֆան Դիոնը կայցելի նաև Հայաստան ՀՀ կառավարության բարձրաստիճան ղեկավարների և առանցքային գերատեսչությունների, ինչպես նաև գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակական խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:
Հատուկ բանագնացի առաքելությունը կտևի մի քանի ամիս, որը կներառի առցանց խորհրդակցություններ Կանադայում շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների մասնակցությամբ, հայտնում է աղբյուրը: