|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Խմբագրում էի (գրող Մկրտիչ Սարգսյան- խմբ.) նրա «Ակոսներում» բանաստեղծությունների գիրքը: Դիտմամբ ձգձգում էի գրքի խմբագրությունը, որովհետև սիրում էի այդ սրախոս, երեխայի նման մաքուր մարդուն: Ուզում էի հաճախ գար և մեր պրոզայիկ օրը լցներ իր շողշողուն զրույցներով:
Այդ օրը աչքերում խորամանկ ժպիտ կար, զգացի, որ հերթական սրախոսությանն է պատրաստվում:
- Լեզվիդ տակ թաքնված ինչ-որ բան կա, ընկե՛ր Կոթիկյան…
- Ի՞նչ իմացար,- զարմանք խաղաց նա:- Բայց ես, իրոք, այսօր սյուրպրիզ ունեմ քեզ համար, սիրելի՛դ իմ Մկրտիչ: Դու գիտե՞ս, որ ես նամակ եմ գրել Նիկիտա Խրուշչովին…
- Նամա՞կ, մի՞թե…,- զարմանալու հերթն իմն էր:
-Այո՛, նամա՛կ, գրել եմ՝ ընկեր Խրուշչով, չեմ կըրնա դարուս մեծագործություններեն անմասն մնալ և Ձեզի պիտի խնդրեմ ինձի տիեզերագնաց դարձնել, բայց մեկ պայմանով՝ երբ տիեզերանավն անցնելու ըլլա Անկարայի վրայեն, ինձի թույլատրվի վերեն կեղտոտել…
Շարունակելի