28 11 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Արգենտինան արմատական բարեփոխումների և պետության համատարած դերից ազատվելու կարիք ունի։ ТАСС-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է երկրի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը։
«Արգենտինան գտնվում է կրիտիկական իրավիճակում։ Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ», - ասել է նա՝ որպես պետության ղեկավար ընտրված իր առաջին ելույթում։
Միյելի խոսքով՝ իր հաղթանակով Արգենտինան բացում է «պատմության նոր էջ»։
«Այսօր ավարտվում է աղքատություն հրահրող, համատարած պետական մոդելը, որը օգուտ է բերում ոմանց, բայց որից տուժում է արգենտինացիների մեծամասնությունը», - նշել է նա:
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, նրա հետ Արգենտինան կգնա «ազատության ճանապարհով», որպեսզի «կրկին դառնա համաշխարհային տերություն»:
Նրանց, ովքեր մեզ դրսից հետևում են, ուզում եմ ասել, որ Արգենտինան կրկին տեղ կգրավի աշխարհում, որը չպետք է կորցներ։ Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, ազատ առևտրին և խաղաղությանը։ Մենք ուս ուսի տված աշխատելու ենք ազատ աշխարհի բոլոր երկրների հետ»,- հայտարարել է նա։