կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-05 13:19
Տարածաշրջան

Դավութօղլուից պահանջում են աշխատանքից ազատել հայ խորհրդականին

Դավութօղլուից պահանջում են աշխատանքից ազատել հայ խորհրդականին

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանի հայտարարությունը դեկտեմբերի 17-ի՝ կոռուպցիայի և կաշառակերության մասին դժգոհություն է առաջացրել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների շրջանում։

 

Ըստ Sozcu-ի՝ Թուրքիայի նախագահական նստավայրից եւ իշխող կուսակցության պատգամավորներից բողոքներ են ուղղվել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝ իր գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանին պաշտոնից ազատելու պահանջով։

 

Մահչուփյանը իր հայտարարության մեջ նշել էր, որ ժողովուրդը հավատում է Էրդողանի կուսակցության՝ կաշառակերության գործում ներգրավված լինելուն:

 

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում ոստիկանության իրականացրած հակակոռուպցիոն գործողության արդյունքում ձերբակալվել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Կոռուպցիայի և կաշառակերության մեջ մեղադրվողների ցուցակում էր նաև Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` իր ընտանիքով: