Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կրեմլում շրջագայում է տուրիստների խումբը: Շատ են նշանավոր հուշարձանները, իսկ շքեղությունն աչք է շոյում: Տուրիստների խմբին միանում են երկու հայեր, մեկը՝ Արման Կոթիկյանը, որը քիչ-միչ խոսում է ռուսերեն, կարող է հարցերը տալ ռուսերեն:
Խումբը մոտենում է արքա թնդանոթին (Царь пушка): Հետևում է Արմանի հարցը.
- Ո՞վ է եղել և ո՞ւմ ժամանակ է ստեղծվել այս թնդանոթը:
Գիդը պատասխանում է՝ այսինչ դարում այսինչ թագավորի օրոք:
- Լավ է, լա՛վ,- խոսում է Արմանը,- ուրեմն ոչ խորհրդային օրոք…
- Ո՞վ է եղել և ում ժամանակ է ստեղծվել այս զանգ արքան (Царь колокол)
Գիդը պատասխանում է:
- Լավ է, լա՛վ,- հրճվում է Արմանը,- ուրեմն ոչ խորհրդային ժամանակաշրջանում…
Իսկ հարցերը շարունակվում են՝ երբ և ով է կառուցել Կրեմլը, այնուհետև՝ Գումը և այլն, և այլն: Պատասխանը մեկն է՝ կառուցել է այսինչ արքան այսինչ դարում: Եվ ոգևորված Արման Կոթիկյանը յուրաքանչյուր պատասխանից ավելի է ոգևորվում.
- Լավ է, լա՛վ, ուրեմն ոչ խորհրդային ժամանակաշրջանում…
Եվ հետո շրջվում է դեպի շփոթված գիդը.
- Եթե այդպես է, ուրեմն ինչի՞ համար էր ձեր այս հեղափոխությունը…
Շարունակելի