|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կատալոնացի անջատականների բողոքի ակցիաները շարունակվում են: Այսօր ցուցարարները փակել են Իսպանիան եւ Ֆրանսիան իրար կապող հիմնական մայրուղիներից մեկը՝ խափանելով երթեւեկությունը:
Ասում են՝ իրենց նպատակն է հորդորել միջազգային հանրությանը հասկացնել Իսպանիայի կառավարությանը, որ ճգնաժամի հաղթահարման միակ ուղին բանակցություններն են:
Նշենք, որ Կատալոնիայի անկախացման պահանջով բողոքի նոր ալիքը սկսվել է հոկտեմբերի կեսերից, երբ Իսպանիայի Գերագույն դատարանի կայացրած վճռով՝ կատալոնացի անջատականների 9 առաջնորդներ ազատազրկման դատապարտվեցին: