Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-11-11 11:01
Աշխարհ

ԱՄՆ-ը համակ ուշադրությամբ հետևում է Բոլիվիայում կատարվող իրադարձություններին

ԱՄՆ-ը համակ ուշադրությամբ հետևում է Բոլիվիայում կատարվող իրադարձություններին

Միացյալ Նահանգները հետեւում է Բոլիվիայում իրադարձությունների զարգացմանը եւ երկրի նախագահ Էվո Մորալեսի պաշտոնաթողությանը՝ բոլոր կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալու բռնությունից. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝  պետդեպարտամենտի՝ արևմտյան կիսագնդի գործերի բաժնի պաշտոնական ներկայացուցչի խոսքին հղումով:

«Մենք հետեւում ենք Բոլիվիայում արագ զարգացող իրադարձություններին եւ նախագահ Էվո Մորալեսի, ինչպես նաեւ փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներայի պաշտոնաթողությանը»,- ասել է նա ու հավելել. «Մենք ԱՊԿ-ին (Ամերիկյան պետությունների կազմակերպությանը) կոչ ենք անում առաքելություն ուղարկել Բոլիվիա՝ նոր ընտրական գործընթացին հետեւելու եւ ապահովելու Նոր բարձրագույն ընտրական դատարանի իրական անկախությունն ու Բոլիվիայի հասարակության (հայացքների) լայն սպեկտրի արտացոլումը: Բոլիվիայի ժողովուրդն արժանի է ազատ եւ արդար ընտրությունների՝ երկրի Սահմանադրության շրջանակներում»:

Հիշեցում

Նոյեմբերի 10-ին Մորալեսը հայտարարություն էր տարածել, որ թողնում Է պետության ղեկավարի պաշտոնը այն անկարգությունների պատճառով, որոնք վերաճել են  իր վերընտրման դեմ բողոքի ակցիաների: Իր հերթին, փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան նույնպես պաշտոնաթողություն է խնդրել: Ըստ Բոլիվիայի Սահմանադրության՝ նախագահի եւ փոխնախագահի հրաժարականի դեպքում պաշտոնակատար են Սենատի նախագահը եւ Պատգամավորների պալատի ղեկավարը, բայց Ադրիանա Սալվատիերան եւ Վիկտոր Բորդան նույնպես պաշտոնաթող են եղել: Հետագա կարգն ամրագրված չէ բոլիվիական օրենքներում, սակայն Սենատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսը տեղեկացրել Է, որ կստանձնի նախագահի պաշտոնակատարի պարտավորությունները: