|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական Россия 24-ը Вести недели հաղորդման շրջանակում անդրադարձել է Հայաստանում կատարվող իրադարձություններին:
Լրագրողը նշում է, որ քաղաքական կարգախոսները հնչում են, երբ Հանրապետության հրապարակում է հայտնվում են ընդդիմության առաջնորդները, դրանից առաջ հրապարակում կատարվածը ավելի շատ հիշեցնում է գունավոր դիմակահանդես:
Հաղորդման շրջանակում նշվում է, որ շաբաթվա սկզբին թվում էր, որ ցուցարարների պահանջը կատարված է`Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, սակայն ապրիլի 24-ից հետո, որը ցանկացած հայի համար սուրբ օր է, փողոցային պայքարը վերսկսվեց: «Ընդդիմության պահանջն արդեն ավելի կոշտ է` նրանք պահանջում են կառավարության հրաժարականը»,- նշվում է ռեպորտաժում:
Россия 24-ի լրագրողը եղել է նաև Փարաքար գյուղում և ծանոթացել ցույցերից հեռու գտնվող գյուղացու կյանքին: