Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշնակիցներին կոչ է արել «պատասխանատվություն ստանձնել» եւ տարբեր հարցերով տարաձայնությունները հաղթահարել, որ ապահովվի հավաքական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միասնությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերմանիայում հետազոտական կենտրոնում ելույթ ունենալիս Ստոլտենբերգը նշել է, որ շատերն են հիմա խոսում դաշնակիցների միջեւ տարաձայնությունների մասին առեւտրի, էներգետիկայի, կլիմայի, Իրանի, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի հարցերով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ «նորմալ է 29 ժողովրդավարությունների» միջեւ դիրքորոշումների տարբերությունը:
«Մենք անցյալում էլ ենք լուրջ տարաձայնություններ ունեցել... Բայց միշտ, վերջին հաշվով, հաջողվել է միավորվել մեր առանցքային խնդրի շուրջ՝ պաշտպանել միմյանց»,- ասել է նա: Հեռարձակումը կատարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ «միշտ չի հեշտ լինում կոնսենսուսի հասնել», սակայն «մեր միասնությունն անհրաժեշտ է մեր հավաքական անվտանգության համար»:
«Այս պատճառով յուրաքանչյուր դաշնակցի ազգային շահերի շրջանակում է միասնական մնալը, մենք բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր տարաձայնությունները հաղթահարելու այսօր, ինչպես եղել է նախկինում»,- հայտարարել է նա: