|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսության վերսկսումը և կոչ արել նրանց` գնալ այդ ճանապարհով: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում. հայտնում է interfax.az-ը:
Գլխավոր քարտուղարի խոսքով` Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը: «Ես ուրախ եմ լսել Ձեր և Հայաստանի նախագահի միջև երկխոսության վերսկսման մասին: Մենք կոչ ենք անում շարունակել դեպի կարգավորման տանող ուղին բանակցությունների միջոցով` խուսափելով ինչ-որ նոր սրացումներից»,- ասել է նա:
Ալիևն, իր հերթին, դարձյալ բողոքել է, որ Հայաստանը չի կատարում ՄԱԿ ԱԽ-ի ընդունած 4 բանաձևերը: