Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանն ընթացիկ տարվա հունվարից մինչև հոկտեմբեր Ռուսաստան է արտահանել ավելի քան 47 միլիոն շիշ գինի, ինչը 11%-ով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Վրաստանի Գինու ազգային գործակալության՝ նոյեմբերի 5-ին հրապարակած նյութերին հղումով:
Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու հիմնական ներմուծողը: Գործակալության տվյալների համաձայն՝ երկրորդ տեղում այս պահի դրությամբ Ուկրաինան է: 10 ամսում Վրաստանն այս երկիր է արտահանել ավելի քան 8.3 միլիոն շիշ գինի, ինչը 0.5%-ով պակաս է անցյալ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ:
Առաջատարների եռյակը եզրափակում է Չինաստանը: Տարեսկզբից Վրաստանն ավելի քան 6 միլիոն շիշ գինի է արտահանել այնտեղ, ինչը 12%-ով ավելի շատ է, քան անցյալ տարի: