Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Euromag» ամսագիրն անդրադարձել է մայիսի 5-6-ին Երևանում կայանալիք Գինու օրերին՝ նշելով, որ Հայաստանը հիանալի վայր է մայիսին այցելելու համար: Նշվում է նաև, որ Հայաստանը գնալով ավելի պահանջված ուղղություն է ստանում ճանապարհորդների շրջանում:
«Հայաստանը դա անհավանական խոհանոց է, գեղեցիկ բնություն և գերազանց գինի: Հայաստանն ավելի շատ հայտնի է իր կոնյակով՝ այն բաղձալի 5-աստղանին մուգ կանաչ շշով: Սակայն, քչերը գիտեն, որ Հայաստանն առաջին հերթին գինեգործության հազարամյա ավանդույթներ ունեցող երկիր է: Այստեղ, Հայաստանում, Արենիի քարանձավում է հայտնաբերվել աշխարհի հնագույն գինեգործարանը: Հայաստանը հայտնի է ոչ միայն իր կարմիր և սպիտակ, այլ նաև վարդագույն գինիներով: Այսօր հայկական գինին նորաձև թրենդ է»,- ասվում է հոդվածում: