Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 6-ը նշվում է որպես Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի օր, սակայն այն առավել հայտնի է որպես միջուկային զենքի դեմ պայքարի համաշխարհային օր: Այսօրը խորհրդանշում է 1945թ. օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունները՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, հայտնում է Calend-ը:
ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծումն ու դրա առաջին փորձարկումը նոր փուլ դարձավ մարդկության պատմության մեջ: Հենց այդ պահից սկսած ոչ ոք ապահովագրված չէ նոր զենքի կործանիչ ուժից ու դրա հետեւանքներից:
1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ի ավիացիան ռմբակոծության ենթարկեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը, որը ոչ այնքան ռազմական բնույթ էր կրում, որքան նոր զենքի փորձարկում էր համարվում:
Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի պատճառով վայրկյանների ընթացքում զոհվեց 80 հազար մարդ, անհետ կորավ՝ ավելի քան 12 հազարը, մոտ 40 հազարը վնասվածք ստացավ: Արդեն 3 օր անց ՝ օգոստոսի 9-ին, երկրորդ ռումբը գցվեց Նագասակի քաղաքի վրա: Ռումբը գցվեց առավոտյանը ժամը 11:00-ին և 73 հազար մարդկային կյանք խլեց:
Երկու ռմբակոծությունների արդյունքում տուժեց 300 հազար մարդ, ավելի քան 200 հազար մարդ ճառագայթման ենթարկվեց:
Հենց այդ ժամանակից Հիրոսիման դարձավ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի խորհրդանիշը:
Ամեն տարի օգոստոսի 6-ին աշխարհի մի շարք երկրներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում միջուկային զենքի դեմ և աշխարհում խաղաղության հաստատման համար: