|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու գործողության ընթացքում վիրավորված շունն իրեն արդեն ավելի լավ է զգում և ապաքինվում է. լրագրողներին տեղեկացրել է Միացյալ Նահանգների բանակի գեներալ Մարկ Միլլին. հայտնում է Life.ru-ն:
«Շունը թեթև վնասվածքներ է ստացել և արդեն ապաքինվում է»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում տեղադրել է շան լուսանկարը՝ նշելով, որ նա մեծ աշխատանք է կատարել ալ Բաղդադիի ոչնչացման գործում: