Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պրոբլեմը ոչ թե ծախված լրատվամիջոցներն են, պրոբլեմը Նիկոլն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց վերլուծաբան Մենուա Հարությունյանը մամուլի ասուլիսում։
«Մենք քեզ ասում ենք՝ պետական ապարատին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ մի՛ տուր, որովհետև մարդիկ սոված են, դու ասում ես՝ լրատվամիջոցները վատն են։ Ախպե՛ր, հարց չկա, էսօրվանից ասում ենք՝ լավ է անում Նիկոլը, որ պարգևավճար է տալիս իր թայֆային, բա ժողովուրդն ո՞ւմ շունն է, թող սոված նստի տունը․․․ դրանից բան է՞ փոխվելու»,-ասաց նա։
Մենուա Հարությունյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքը, որ՝ ժողովուրդն է որոշում, ոնց ժողովուրդը կասի՝ այնպես էլ կլինի․ «Ժողովուրդը երկու տարի է ասում է՝ թայֆայից պարգևավճար մի՛ տուր, բա խի՞ չես ժողովրդին լսում»։
Նա նշեց, որ այստեղ ոչ թե լրատվամիջոցների՝ կաշառված լինելու հարցն է, այլ Փաշինյանի գործելաոճի։
«Հարց չկա, Նիկո՛լ ջան, վաղվանից կսկսենք քեզ գովալ, բան է՞ փոխվելու։ Որ վաղվանից ասենք՝ չէ՛, կներեք, Նիկոլը թայֆաբազ չի, Նիկոլը շատ ազնիվ տղա է, դրանից բան է՞ փոխվելու, Նիկո՛լ, դրանից քո աներձագը դադարելո՞ւ է պատգամավոր լինելուց, դրանից ախպորդ տղեն մանդատը դնելո՞ւ է, գնա տո՞ւն․․․ ժողովուրդը սկսելու է ասե՞լ՝ ֆսյո, Նիկոլին եթե էլ չենք քննադատում, ուրեմն ինքն էլ թայֆաբազ չի՞։ Բա փոքր երկիր է, մարդիկ տեսնում են, չէ՞, որ կնոջդ բարեկամին էսինչ պաշտոնի ես տեղավորում, աներձագիդ դեպուտատ ես սարքում, կուրսեցուդ սարքում ես մարզպետ, էն մյուս դասընկերոջդ ոստիկանանական զորքերի հրամանատար․․․ բա փոքր երկիր է։ Մենք չենք է մեղավոր, դո՛ւ ես մեղավոր։ Եթե դու թայֆաբազ չլինեիր, ինչքան էլ մենք քեզ քննադատեինք, ժողովուրդը կասեր՝ Նիկոլը ճիշտ է, խի՞ եք անիմաստ քննադատում»,-ասաց նա։
Մենուա Հարությունյանը հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը իր թերթում ու կայքում օր ու գիշեր քննադատում էր Սերժ Սարգսյանին, բայց Սերժ Սարգսյանի շրջապատի հարուստները գովազդ էին տեղադրում այնտեղ։
Մանրամասն՝ տեսանյութում․