Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների հարցը դարձյալ լայն քննարկման թեմա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, դեռեւս հոկտեմբերի 20-ին բացառիկ տեղեկություններ էր հրապարակել, որ փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն իր հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ:
Մինչ Քննչական կոմիտեն շարունակում է քննել Հաց բերողի մահվան գործը, խնդրին այս օրերին անդրադարձավ նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը` նշելով, որ ՄԻԵԴ-ից Արթուր Սարգսյանի հիվանդության փաստաթղթերը ստանալուն պես փաթեթն ուղարկել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, եւ ուսումնասիրություններից հետո եկել են եզրահանգման, որ Հաց բերողի հիվանդությունն անհամատեղելի է ազատությունից զրկելու հետ: