կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 15:09
Քաղաքական

Թող հեքիաթներ չպատմեն, ավտոբուսներ բերո՞ղ էիք՝ բերեիք, վաղը բերեք, մի բան բերեք

Ես անցած տարի որոշեցի դուրս գալ ՔՊ-ից, ընդ որում պատերազմը  մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Այս մասին ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել և հանձնելիս ասել եմ՝ եղբա՛յր, որպեսզի որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու, ասել եմ՝ դուք խոսեք այս մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի, ինչպես տեսնում եք ես իմ խոսքը պահել եմ և նրանք կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել, այսինքն՝ ինձ անվստահություն հայտնելու պահին»,-ասաց Մարությանը։

Քաղաքապետի խոսքով, չի խոսել ավելի վաղ՝ ներքաղաքական իրավճակը չսրելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։