Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագիտական կարծիքների համաձայն՝ հաջորդ թիրախը, որի դեմ կենտրոնացվելու է պետական ռեսուրսը, լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ում մեջ գործող իշխանությունը լուրջ մրցակից է տեսնում ապագա քաղաքական մրցապայքարում։
Մեր աղբյուրներն ասացին, որ Վանեցյանի դուրս գալուց հետո արդեն իսկ որոշակի քայլեր արվել են։ ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հորը պատկանող երկու կազմակերպություն եւ ստուգումներ արել։ Կարծես թե ոչինչ չեն հայտնաբերել։ Ապա գրվեց, որ Պետական վերահսկողական ծառայությունն է մտել ԱԱԾ՝ ֆինանսատնտեսական հատվածը ստուգելու։
Մեր աղբյուրներն ասացին, որ 20 միլիարդից ավելի բյուջեի ծախսերի մեջ 95 հազար դրամի անհամապատասխանություն են հայտնաբերել, մտածում են՝ հանրայնացնե՞ն, թե՞ ոչ։ Նաեւ ստուգում են Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը՝ Վանեցյանի նշանակումից հետո ընկած հատվածում։
Եվ «Դինամո», նոր անվանումով՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտին կից ծաղկի մեծածախ շուկայի աշխատողներին ոստիկանության 6-րդ վարչություն տանելն ու բռնությամբ ցուցմունքներ կորզելն էլ այդ նպատակին են ուղղված։
Ի դեպ, այդ անձինք դիմել են հիվանդանոց եւ բժշկական տեղեկանք ստացել՝ վնասվածքների հետ կապված։ Բերման ենթարկվածներից մի մասը, իհարկե, վախենում է՝ չի բողոքում, սակայն մի քանի հոգի արդեն փաստաբանի միջոցով դիմել են ՀՔԾ՝ բողոքելով ոստիկանության գործողություններից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։