|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի շուրջն օղակը գնալով սեղմվում է։ Մենք հայտնվել ենք մեր պատմական վերջին ժամանակաշրջանում, լուրջ մարտահրավերներով լեցուն մի միջավայրում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն անթաքույց հստակ հայտարարում է, թե ինչի է ձգտելու, որոնք են իր կենսական շահերը, և դրանք ուղղակիորեն հակասում են ՀՀ կենսական և ռազմավարական շահերին։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Ակնհայտ մարտահրավեր է նետված, և այդ մարտահրավերը մենք կա՛մ անտեսում ենք, կա՛մ ոչ ադեկվատ օրակարգերով զբաղվում։ Այն օրակարգը, որ հիմա ենք քննարկում, բացարձակապես կապ չունի իրական մարտահրավերների հետ։ Մեզ մնում է մեկ շանս՝ կա՛մ խորհրդարանում արձանագրում ենք մեր կարմիր գծերը, մեր հայեցակարգը, կա՛մ դա կատարվելու է խորհրդարանից դուրս»,- ասաց Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։