կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 16:40
Քաղաքական

ԿԳՄՍՆ-ին հորդորում եմ դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը. Վ. Կատվալյան

ԿԳՄՍՆ-ին հորդորում եմ դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը. Վ. Կատվալյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հորդորում եմ դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը՝ նկատի ունենալով շարադրանքի աղաղակող լեզվական սխալներն ու անտրամաբանական ձևակերպումները, մասնագիտական ու բովանդակային անլիարժեքությունն ու թերացումները, կրթական գործի կազմակերպման վերաբերյալ պատկերացումների՝ ազգային ու պետական նպատակներին ու շահերին, առկա աշխարհաքաղաքական իրադրությանը անհամապատասխանությունը»։